+374 10 342710



Պարզաբանում՝ հունվարի 24

Սույն թվականի հունվարի 24-ին  «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ քաղաքացի Գառնիկ Վարդանի Խաչատրյանը միջադեպից երկու շաբաթ առաջ դիմել է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» բուժման նպատակով, հիվանդը մոտեցել է բժշկին և ներկայացրել է խնդիրները, որից հետո հիվանդին դրվել է նախնական ախտորոշում և ներկայացվել է բուժման համար անհրաժեշտ վճարման կարգը, ինչպես նաև հիվանդին տեղեկացվել է, որ պետական պատվերի ուղեգրի հնարավորության դեպքում անհրաժեշտ բուժումը կարող է տրամադրվել դրա շրջանակներում, որից հետո պացիենտը հայտնել է, որ չունի նշված ուղեգիրը:

Մեկ շաբաթ անց պացիենտը կրկին այցելել է կենտրոն և հայտնել, որ դիմել է պոլիկլինիկա, որտեղ ստացել է բուժում, սակայն դա իրեն չի օգնել և ցանկանում է բուժվել այստեղ և չի կարող ներկայացնել ուղեգիր, քանի որ չունի համապատասխան կարգ և անձը հաստատող փաստաթղթեր, որի հիման վրա իրեն պետության կողմից կտրամադրվի ուղեգիր: Բժիշկը կրկին հիվանդին ներկայացնում է բուժման և վճարման կարգը, որին իպատասխան հիվանդը ոչ վայել  վարք է դրսևորել և հեռացել:

Եվս մեկ շաբաթ անց՝ հունվարի 24-ին  հիվանդը մոտենում է կենտրոն, աղմուկ բարձրացնում, ներխուժում բժշկի սենյակ, իր վրա վառելիք լցնում և սպառնում, որ կինքնահրկիզվի: Դեպքին անմիջապես արձագանքել է կենտրոնի բուժանձնակազմը` տնօրենի գլխավորությամբ և կանխել այդ միջադեպը, որից հետո հիվանդը անմիջապես առանձնացվել է սենյակում և տեղի է ունեցել առանձնազրույց: Կենտրոնի ղեկավարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի վայր է անմիջապես հրավիրվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: Տնօրենի կողմից նաև կապ է հաստատվել ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ՝ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ և ներկայացվել է միջադեպը, որից հետո առաջարկվել է պացիենտին ժամանակավոր հոսպիտալացնել՝ մինչև ՀՀ առողջապահության նախարարությունը կկազմակերպի համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը բուժման համար: Հիվանդին այս ընթացքում կատարվել է համապատասխան հետազոտություններ և տարվում է համապատասխան բուժում:

Հիվանդի վերաբերյալ հստակ փաստաթղթային արձանագրում չկա, քանի որ հիվանդի կողմից չի տրամադրվել անձը հաստատող փաստաթուղթեր (նշում է որ անձնագիր և սոցիալական քարտ չունի), ուստի հիվանդության պատմագրում լրացված տվյալները նշված է այնպես, ինչպես ինքն է ներկայացրել:

 Հետագա զարգացումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության դեպքում այն կհրապարակվի «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան և պաշտոնական կայքէջում: