+374 10 342710



ՆՅԱՐԴԱՍԻՖԻԼԻՍ

Նյութի հեղինակ, մաշկաբան-վեներոլոգ՝ Լիլիթ Աշոտյան

Նյարդասիֆիլիսը գլխուղեղի և ողնուղեղի սիֆիլիսային ախտահարումն է, որը զարգանում է դժգույն տրեպոնեմի ազդեցությամբ չբուժված կամ վատ բուժված հիվանդների նշանակալի մասի    25-40%  շրջանում, վարակվելուց  10-20 տարի  անց։

Սիֆիլիսի դեպքում ԿՆՀ-ն  ախտահարվում է շատ վաղ։ Առաջնային և երկրորդային սիֆիլիսի դեպքում ԿՆՀ-ում գերակշռում են ալտերատիվ-էքսուդատիվ, իսկ երկրորդային սիֆիլիսի դեպքում ՝ (գումմային ախտահարումներ) փոփոխությունները։

Նյարդասիֆիլիսը լինում է երկու տեսակի ՝ վաղաժամ (ՎՆՍ, neurosyfilis precox ) և ուշացած (ՈՒՆՍ, neurosyfilis tarda )։

ՎՆՍ-ն հանդիպում է 1.8 անգամ ավելի հաճախ, քան ՈՒՆՍ-ն։

ՆՍ-ի ախտածագման մեջ   մեծ նշանակություն ունեն մտավոր, հոգեհուզական և ֆիզիկական բեռնվածությունները, վնասվածքները (գլխուղեղային, աչքի և այլն ), ալերգիան, նևրոզներ, խրոնիկական վարակներ, թունավորումներ ( թմրամոլություն, ալկոհոլություն), վեգետատիվ-անոթային խախտումներ։

Մեզենքիմային նյարդասիֆիլիսի ուղեղային տեսակներն են ՝սիֆիլիսային մենինգիտ

(մենինգոէնցեֆալիտ) և գլխուղեղային կաթված։

Մեզենքիմային նյարդասիֆիլիսի ողնուղեղային տեսակներն են ՝սիֆիլիսային մենինգոմիելիտ և գլխուղեղային կաթված։

Պարենքիմային նյարդասիֆիլիսի տեսակներնեն՝ ողնուղեղային սմքախտը, հարաճուն կաթվածը, տաբոպարալիչը և տեսողական նյարդերի ատրոֆիան։

Գումմային նյարդասիֆիլիսը դրսևորվում է որպես գլխուղեղի գումմաներ (gumma cerebri   գլխուղեղում կլորավուն և ամրավուն ծավալուն գոյացություններ, հազվադեպ է հանդիպում)  և որպես ողնուղեղի գումմաներ (gumma medulea spinalis հաճախադեպ է հանդիպում)։