+374 10 342710



ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում գործում է հետևյալ լաբորատորիանները՝

 

1. Սնկաբանական լաբորատորիայում իրականացվում են սնկերի և մակաբույծների նկատմամբ մանրադիտային հետազոտություններ:

         Կատարվում են հետևյալ հետազոտությունները`

Մաշկի և եղունգների ոչ բոլոր հիվանդություններն են պայմանավորված սնկերով: Առանց լաբորատոր հաստատման բուժումը սկսելը և ինքնաբուժությունը, կարող է բերել ժամանակի և ֆինանսների անարդյունավետ կորստի:

Սնկային և մակաբուծային հիվանդությունների բուժման արդյունավետ գրավական է հանդիսանում ճշգրիտ ախտորոշումը:

 

 

2. Մանրէաբանական լաբորատորիան իրականացնում է միզասեռական ուղիների հիվանդությունների  լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ: Իրականացվում են հետևյալ հետազոտությունները`

Լաբորատորիայում իրականացվում են նաև մաշկային հիվանդությունների ախտորոշման հետազոտություններ`

 

Միկոլոգիական լաբորատորիան իրականացնում է մաշկի և նրա հավելումներ սնկային ախտահարումների կուլտուրալ հետազոտություններ, տարբերակելով սնկի տեսակները, որը հնարավորություն է տալիս գրագետ կազմակերպել հակահամաճարակային և ախտահանիչ աշխատանքները:

Այլ կերպ ասած միկոլոգիական հետազոտությունների արդյունքում, եթե հայտնաբերվել են անտրոպոֆիլ կամ գեոֆիլ հարուցիչներ, ապա Ձեր տնային կենդանիներին կարող եք հանգիստ թողնել:

 

 

 

3. Կլինիկա-ախտորոշիչ  լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտություւները`

Կլինիկա-ախտորոշիչ  լաբորատոր հետազոտության արդյունքները օգնում են բժշկին հիվանդության ախտորոշման, տարբակիչ ախտորոշման, վերահսկել բուժման ընթացքը` գրագետ կազմակերպել արդյունավետ բուժումը:

 

 

4. Իմունաբանական լաբորատորիան իրականացնում է հիվանդության տաբեր փուլերում արտադրվող հակամարմինների հայտնաբերում:

Մարդը միայնակ չէ բնության մեջ: Շրջապատված լինելով բազմաթիվ անտեսանելի մանրէներով և վիրուսներով` մարդը դարեր շարունակ կատարելագործել է իր պաշտպանիչ մեխանիզմները: Այդ մեխանիզմներից ամենահզորն է իմուն համակարգը: Օրգանիզմ ներթափանցած զանազան օտար ազդակների (հակածինների) հանդեպ իմուն համակարգը արտադրում է տարատեսակ հակամարմիններ:

Սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը հանդիսանալով սիֆիլիսի ախտորոշման և բուժման միակ ռեֆերենս կենտրոն` առաջարկում է սիֆիլիսի համալիր հետազոտություն, որի մեջ ընդգրկվում են հետևյալ կետերը`

Մեթոդը հնարավորություն է տալիս հնարավորինս արագ և ճշգրիտ կերպով ախտորոշել այս հիվանդությունը: Համալիր հետազոտությունը հնարավորություն է տալիս բացառել կեղծ դրական ռեակցիաները կապված այլ հիվանդությունների և ֆիզիոլոգիական վիճակների հետ:

Իմունաբանական լաբորատորիան իրականացնում է նաև իմունաբանական այլ հետազոտություններ` խլամիդիայի, հեպատիտների (B,C), ՄԻԱՎ-ի, շագանակագեղձի յուրահատուկ հակածնի (PSA-total)  նկատմամբ և այլն:

Իմունաբանական լաբորատոր հետազոտության արդյունքները օգնում են բժշկին հիվանդության ախտորոշման, տարբակիչ ախտորոշման, վերահսկել բուժման ընթացքը` գրագետ կազմակերպել արդյունավետ բուժումը:

 

 

5. Կենսաքիմիական լաբորատոր հետազոտության արդյունքները օգնում են բժշկին հիվանդության ախտորոշման, տարբակիչ ախտորոշման, վերահսկել բուժման ընթացքը` գրագետ կազմակերպել արդյունավետ բուժումը:

Մաշկի ախտահարումները պայմանավորված են ոչ միայն մաշկային հիվանդություններով, այլև ներքին օրգանների, այլ օրգան համակարգերի հիվանդությունների և ախտաբանական պրոցեսների մաշկային դրսևորումներով: Այլ կերպ ասած մաշկը կարելի է համարել օրգանիզմում ընթացող պրոցեսների հայելի:

Այդ հիվանդությունների ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է կատարել լաբորատոր հետազոտություններ:

Կենսաքիմիական լաբորատորիան իրականացնում է հետազոտություններ, որոնց արդյունքներով որոշվում է մարդու օրգանիզմում ախտաբանական պրոցեսների ժամանակ մի շարք նյութերի քանական և որակական տեղաշարժերը:

Կենսաքիմիական լաբորատորիան իրականացնում է հետազոտություններ, որոնք գնահատում են հետևյալ չափանիշները`

 Կատարվող հետազոտությունների անվանումների քանակը շատ է, և որպիսի չծանրաբեռնենք բարդ բժշկական տերմիններով և հապավումներով, կարելի է ասել որ այդ հետազոտությունների արդյունքները  բուժող բժշկին կարող են պատմել մեր օրգանիզմում կատարվող երևույթների մասին:

 

 

Բ Ժ Ի Շ Կ Ն Ե Ր

 

                    

                                                                                                       Ազնաուրյան Մարինե      Մանուկյան Ժաննա         Միրզոյան Սուսաննա       Շաքարյան Մարիաննա        Գալստյան Հասմիկ