+374 10 342710



ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Սեռավարակների բաժանմունքը ՀՀ առողջապահական համակարգում միակ բաժանմունքն է որտեղ սեռավարակներով հիվանդները կարող են ստանալ որակյալ պրոտոկոլային բժշկական օգնություն ստացիոնար պայմաններում:

Բաժանմունքը իրականացնում է բուժախտորոշիչ և բուժկանխարգելիչ հետևյալ գործառույթները`

  1. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշում` կիրառելով ժամանակակից կլինիկական-լաբորատոր և գործիքային հետազոտությունների մեթոդները,
  2. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով բուժառուների բուժման իրականացում ստացիոնար, ցերեկային ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում, տարաբնույթ բժշկական գործիքների կամ սարքավորումների կիրառմամբ, ժամանակակից դեղամիջոցների օգտագործմամբ,
  3. Անհրաժեշտության դեպքում, հետազոտությունները կարող են իրականացվել անանունության սկզբունքով,
  4. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով բուժառուների ժամանակավոր անաշխատունակություն փորձաքննության իրականացում,
  5. Հատուկ ուշադրություն է դարձվում բուժառուների զուգընկերներին և ընտանիքի անդամներին, որոնց նույնպես խորհուրդ է տվրում հետազոտվել, իսկ անհրաժեշտության դեպքուն նաև ստանալ կանխարգելիչ բուժում,
  6. Հատուկ խմբերում սեռավարաբանական փորձաքննության իրականացում,
  7. Խորհրդատվական օգնության ցուցաբերում հարակից մասնագիտության բժիշկներին,
  8. Սանիտարալուսավորչական աշխատանքներ սեռական առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ,
  9. Հաշվառման և հաշվետվական բժշկական փաստաթղթերի վարում,
  10. Գիտաբժշկական գործունեության գործընթացին ակտիվ մասնակցություն,
  11. Բոլոր հետազոտությունների և բուժումների ընթացքում պահպանվում է գաղտնիության սկզբունքը:

 

 

 

 

                                  Բ Ժ Ի Շ Կ Ն Ե Ր   

                   

                Կիրակոսյան Սամվել                  Աղաբալյան Քրիստինե                 Մկրտչյան Սևակ