+374 10 342710



Մաշկաբանության բաժանմունք

 

Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի մաշկային բաժանմունքը հանդիսանում է առաջատար և միակ բուժական-ախտորոշիչ բաժանմունքը: Բաժանմունքի հիմնական գիտական գործունեությունը ուղղված է մաշկային մի շարք հիվանդությունների (մաշկի ալերգիկ հիվանդություններ, պսորիազ, էկզեմա, կարմիր տափակ որքին, բշտային մաշկախտեր, ալոպեցիա, օջախային սկլերոդերմիա, ռոզացեա, սնկային հիվանդություններ և այլն, ներառյալ մաշկախտերի հազվադեպ ձևեր) ախտորոշման և բուժման կատարելագործմանը:

 

Սկզբունքային մոտեցումները.

  1. Մաշկային հիվանդների կոմպլեքսային խորացված հետազոտություն
  2. Անհատական բուժման ծրագրերի կազմում և համակարգային ու տեղային ընդունման դեղորայքների ընտրություն:

Հնարավորությունները.

  1. Բարձր որակավորում ունեցող մասնագետներ
  2. Ժամանակակից լաբորատոր հնարավորություններ
  3. Դերմատոսկոպիա՝ մաշկի բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման անցավ, ոչ ինվազիվ մեթոդ, զարգացման վաղ փուլում,
  4. Անհրաժեշտության դեպքում ֆիզիթերապևտիկ միջոցառումների անցկացում

Բաժանմունքի գիտական խարհրդատուներն են ՀՀ ԱՆ գլխավոր մաշկաբան, պրոֆեսոր Կ.Ռ. Բաբայանը, պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանը: Ամեն շաբաթ տեղի է ունենում բաժանմունքում բուժվող հիվանդների համայց, կենտրոնի տնօրեն՝ դոցենտ Մ.Ռ. Սահակյանի գլխավորությամբ:

Մանկական բաժանմունքը հանդիսանում է Երևանում միակ մաշկային ստացիոնարը:

Բաժանմունքը հագեցած է երեխաների համար նախատեսված 4-տեղանի պալատներով:

Բաժանմունքում բուժում են ստանում մաշկային խրոնիկ հիվանդություններով տառապող երեխաներ (պսորիազ, ատոպիկ մաշկաբորբ, մանկական էկզեմա, սկլերոդերմիա, վիտիլիգո, մաշկի սնկային հիվանդություններ): Դեղորայքային բուժման հետ մեկտեղ անհարժեշտության դեպքում կատարվում են ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ: Երեխաները կարող են հոսպիտալացվել մայրերի հետ, անհրաժեշտության դեպքում մայրիկին տրվում է տեղեկանք երեխայի խնամքի կապակցությամբ: Երեխաների հոսպիտալացման համար անհրաժեշտ է ծննդյան վկայականի և երեխայի առողջության պետական հավաստագրի պատճենը:

Բաժանմունքի հիմնական խնդիրն է հիվանդների կյանքի որակի լավացումը, մաշկային հիվանդությունների սրացումների արագ հանումը, ռեմիսիայի տևողության մեծացումը, հետագա խնամքի վերաբերյալ խորհուրդների տրամադրումը:

Բաժանմունքի վարիչն է ստացիոնար պայմաններում աշխատանքի մեծ փորձ ունեցող Գ.Ա. Շաքարյանը:

 

Բ Ժ Ի Շ Կ Ն Ե Ր 

               

Շաքարյան Գևորգ              Սուքիասյան Կարինա              Մկրտչյան Սևակ              Ավետիսյան Իզաբել         Հարությունյան Դավիթ              Աշոտյան Լիլիթ