+374 10 342710



Ուրոլոգիա

«Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ում գործում են ուրոլոգիական ծառայություններ:
Ուրոլոգիան բժշկության ոլորտներից է, որտեղ առանձնահատուկ նշանակություն ունի տղամարդկանց միզասեռական և կանանց միզային համակարգի օրգանների ֆունկցիայի խանգարման հետ կապված հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման բազմադիսցիպլինար մոտեցումը:

Ուրոլոգիական ծառայության անհրաժեշտ է դիմել հետևյալ գանգատների դեպքում՝

· գոտկային շրջանի ցավերի
· վերցայլային, շեքի, փոշտի( ամորձիների) շրջանի ցավերի
· միզարձակման ժամանակ առաջացող ցավերի
· էրեկցիայի և սեռական հարաբերության ժամանակ 
առաջացող ցավերի
· միզարձակման խանգարումների
· անմիզապահության
· միզուկից առկա արտադրության
· մեզում արյան առկայության
· սերմնաժայթքման բացակայության
· վաղաժամ սերմնաժայթքման
· սերմում արյան առկայության
· անպտղության
· փոշտի ( ամորձիների) չափերով մեծացման
· առնանդամի գլխիկը մերկացնելու անհնարինության
· առնանդամի գլխիկի, թլիպի վրա առաջացող վերքերի, 
էրոզիվ մակերեսների, գոյացությունների առկայության
· միզուկի արտաքին բացվածքում առկա գոյացությունների 
դեպքում: