+374 10 342710



Սիֆիլիսի դեպքերի թիվը Հայաստանում

Վերջին տարիներին սիֆիլիսի դեպքերի թիվը Հայաստանում աճել է:

Սեռական առողջությունը ցանկացած անձի համար երջանիկ կյանքի եւ ամուր ամուսնության բանալին է, հետեւաբար, անկախ տարիքից, մարդը չպետք է անտեսի անձնական բարեկեցության նման կարեւոր կողմը:

NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում Առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը կոչ արեց քաղաքացիներին ավելի պատասխանատու վերաբերվել իրենց առողջությանը եւ նույնիսկ կլինիկական ախտանիշների բացակայության դեպքում պարբերաբար կանխարգելիչ ստուգումներ անցնել:

Պարոն Սահակյանորո՞նք են Հայաստանում ամենատարածված սեռավարակները:

Այս պահին գիտությանը հայտնի է մոտ 30 սեռավարակի մասին: Դրանցից շատերը հատուկ են կոնկրետ տարածաշրջաններին՝ մասնավորապես, այսպես կոչված, արեւադարձային սեռական վարակները, որոնք տարածված են խոնավ եւ չոր արեւադարձային կլիմայական երկրներում: Բայց կան այնպիսի վարակներ, որոնք ամենուր են տարածված:

Հայաստանում ամենատարածվածը խլամիդիոզն է, երկրորդ տեղում է տրիխոմոնիազը, ապա՝ սուսանակը, իսկ վերջին երկու տարիների ընթացքում, ցավոք, ավելացել են սիֆիլիսի դեպքերը:

Համարվում էր, որ այս հիվանդությունը վաղուց արդեն չկա, սակայն այսօր մեր կենտրոն են դիմում անգամ այս հիվանդության բարդություն համարվող նեյրոսիֆիլիսի (4-րդ փուլ) ախտանիշներով մարդիկ: Բացի այդ, մեծացել է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվածների թիվը, որի կրողները մեր կենտրոնում ախտորոշումից հետո ուղարկվում են ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի) կանխարգելման հանրապետական կենտրոն:

Ինչո՞վ է պայմանավորված սեռավարակների դեպքերի աճը:

Խնդիրն այն է, որ հիվանդները դիմում են բժշկական օգնության արդեն կլինիկական ախտանիշների առկայության դեպքում, այլ ոչ՝ կանխարգելիչ նպատակներով: Այնուամենայնիվ, մարդիկ պետք է հասկանան, որ  սեռական զուգընկերներին հաճախակի փոփող կամ ամուսնական սեռական հարաբերություններից բացի, նույնիսկ մեկ սեռական կապից հետո, հատկապես՝ սեռական բնույթի ծառայություններ մատուցող մարդկանց հետ կապից հետո անպայման պետք է ստուգվել, քանի որ հիվանդության ինկուբացիան եւ գաղտնի շրջանը ժամկետ ունի:

Բացի այդ, մարդիկ հաճախ նախընտրում են տնային պայմաններում բուժումը կամ էլ դիմում են ոչ նեղ մասնագետների: Սա կարող է հանգեցնել հիվանդության ժամանակավոր թուլացման կամ դրա անցմանը քրոնիկ փուլ, երբ կլինիկական ախտանիշները վերանում են, հիվանդին թվում է, թե առողջացել է: Կամ էլ մարդիկ գնում են ստուգման միայն այն դեպքում, երբ երկար ժամանակ չեն կարողանում երեխա ունենալ:

Մի՛ մոռացեք, որ սեռավարակների անժամկետ բուժումը կարող է հանգեցնել անպտղության, իսկ սեռավարակների որոշ մասը, ինչպիսին է սիֆիլիսը, կարող են հանգեցնել սրտանոթային եւ նյարդային համակարգի խանգարման: Կանխարգելիչ ստուգումները հատկապես կարեւոր են, այսպես կոչված, խոցելի խմբերի համար՝ սեքս-ինդուստրիայի ներկայացուցիչների, նույնասեռականների, ներերակային դեղեր օգտագործողների եւ արտագնա աշխատանքների մեկնողների համար:

Հայաստանում առողջապահության այս ոլորտում արդյոք չափանիշներ մշակվե՞լ են:

2004 թվականին մեր կենտրոնի ջանքերով հրապարակվել են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների համար առաջին ազգային կլինիկական հրահանգները: Երկրորդ անգամ այդ հրահանները փոփոխված եւ լրացված հրապարակվել են Առողջապահության նախարարութան անմիջական աջակցությամբ: Այն նախարարությունից կարող է ստանալ ցանկացած բուժաշխատող եւ բուժհաստատություն:

Նախկինում Հայաստանի սեքս-ինդուստրիայի աշխատակիցները պարտադիր պրոֆիլակտիկսուգում էին անցնում Ձեր ղեկավարած կենտրոնումՀիմա այս ընթացակարգն այլեւս չիգործումԿխնդրեի ասեիք՝ նրանք որքա՞ն հաճախակի են ստուգվումեւ դա որքանո՞վ էվերահսկվում Ձեր կենտրոնի կողմից:

Այդ պրակտիկան կենտրոնի համար խարան է դարձել, քանի որ մինչեւ հիմա պահպանվել է յուրահատուկ համբավը: Սակայն հիմա, երբ մարդու կամքին հակառակ բռնի գործողություններն արգելված են միջազգային կոնվենցիաներով, խնդիրը մասամբ կարգավորվում է հասարակական կազմակերպությունների իրականացրած տարբեր ծրագրերով: Այս ծրագրերի մեջ են մտնում ռիսկի տարբեր խմբեր: Միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ նման ծրագիր է գործում նաեւ մեր կենտրոնում:

Ձեր կարծիքով՝ հիմա մարդիկ իրենց առողջության նկատմամբ ավելի՞ ուշադիր են դարձելերբ պոլիկլինիկաներն անվճար ծառայություններ են մատուցում:

Այո՛, եւ դա պայմանավորված է ինչպես այն հանգամանքով, թե որքան պատասխանատու է քաղաքացիների վերաբերմունքն իրենց առողջության նկատմամբ, այնպես էլ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմամբ, նոր ծառայությունների ներդրմամբ, ինչպես նաեւ դրանց հասանելիությամբ: Վերջին 3 տարիներին մեր կենտրոնում ամեն տարի մոտ 15 հազար հիվանդ ամբուլատոր եւ ստացիոնար բուժծառայություն է ստանում, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: