+374 10 342710



Ներհիվանդանոցային վարակներ

Դեկտեմբերի 13-ին «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը»-ում հիվանդությունների վերահկսման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայացվեց ներհիվանդանոցային վարակների խնդիրը, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները:

Մասնավորապես անդրադարձ կատարվեց ձեռքերի հիգիենայի և բժշկական թափոնների անվտանգ գործածությանը, որպես վարակի փոխանցման գործոն` ըստ ԱՀԿ-ի, միջազգային օրենսդրությանը, միջազգային սկզբունքներին, թափոնների անվտանգ գործածության օրենսդությանը, դեղագործական թափոնների հաշվառմանը, բժշկական թափոնների կառավարման պահանջներին, թափոնների հավաքման և մակնշման պահանջներին, աշխատանքի անվտանգությանը և առողջությանը, բժշկական թափոնների դասակարգմանը: