+374 10 342710



ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ն, համագործակցելով այլ բժշկական կենտրոնների հետ, պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տարբեր բժշկական կենտրոնների մասնագետների հետ: Նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ երկու միջոցառում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական և Հիվանդությունների վերահկսման և կանխարգելման ազգային կենտրոնների մասնագետների հետ, որը նախատեսված էր Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ անձնակազմի համար: Ներկայացվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում ՄԻԱՎ վարակի հայտնաբերմանն ուղղված ընթացակարգը, կլինիկական ցուցումները ըստ բժշկության ոլորտների:

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ :
ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրման ցուցումներ, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության կլինիկական ցուցումներ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կլինիկական ցուցում համարվող այլ հիվանդություններ ու վիճակներ, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ լաբորատոր հետազոտության կազմակերպում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունների իրականացում, փաստաթղթավարություն, ինչպես նաև ներկայացվեց՝ ՄԻԱՎ վարակի հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման կլինիկական ուղեցույցները: