+374 10 342710



Ֆիզոթերապիա

Բարձր հաճախականության փոփոխական իմպուլսային հոսանքները ազդում են ՝

•Մաշկի և լորձաթաղանթների նյարդային վերջույթների և մազանոթների վրա: Գռգռելով նյարդային վերջույթները այն թողնում է տեղային և ռեֆլեկտոր ազդեցություն մի շարք օրգան համակարգերի վրա: Դարսոնվալացման դեպքում լայնանում են արյան անոթները, դրա շնորհիվ ուժեղանում է արյան շրջանառությունը, բարձրանում է հյուսվածքների նյութափոխանակությունը, սնուցումը, արագանում է գրանուլացիոն հյուսվածքի աճը: Ուստի կկիրառվի դժվար լավացող վերքերի ժամանակ: Կիրառվում է նաև գլխի շրջանում մազերը թափվելու դեպքում, բարձրացնում է մաշկի սնուցումը, ամրացնում է մազարմատները,նպաստում մազերի աճին: Ունի ռեգեներացիոն և բակտերիցիդ ազդեցություն (արագացնում է ֆագոցիտոզը):

Ցուցված է հետևյալ մաշկային հիվանդությունների ժամանակ:

•Տոքսիկոդերմիա
•Ատոպիկ դերմատիտ
•Նեյրոդերմիտ
•Մաշկային քոր
•Դերմատիտներ
•Խրոնիկ էկզեմա
•Կարմիր տափակ որքին
•Ճաքեր, քերծվածքներ,ուշ լավացող վերքեր,խոցեր
•Պսորիազ
•Ակնե (կորյակային հիվանդություն)
•Ալոպեցիա
•Կարմիր քամի