+374 10 342710

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն




Բաժանմունքներ

Մաշկային բաժանմունք

Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի մաշկային բաժանմունքը հանդիսանում է առաջատար և միակ բուժական-ախտորոշիչ բաժանմունքը: Բաժանմունքի հիմնական գիտական գործունեությունը ուղղված է մաշկային մի շարք հիվանդությունների (մաշկի ալերգիկ հիվանդություններ, պսորիազ, էկզեմա, կարմիր տափակ որքին, բշտային մաշկախտեր, ալոպեցիա, օջախային սկլերոդերմիա, ռոզացեա, սնկային հիվանդություններ և այլն, ներառյալ մաշկախտերի հազվադեպ ձևեր) ախտորոշման և բուժման կատարելագործմանը:

Սկզբունքային մոտեցումները.

  1. Մաշկային հիվանդների կոմպլեքսային խորացված հետազոտություն
  2. Անհատական բուժման ծրագրերի կազմում և համակարգային ու տեղային ընդունման դեղորայքների ընտրություն:

Հնարավորությունները.

  1. Բարձր որակավորում ունեցող մասնագետներ
  2. Ժամանակակից լաբորատոր հնարավորություններ
  3. Դերմատոսկոպիա՝ մաշկի բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման անցավ, ոչ ինվազիվ մեթոդ, զարգացման վաղ փուլում,
  4. Անհրաժեշտության դեպքում ֆիզիթերապևտիկ միջոցառումների անցկացում

Բաժանմունքի գիտական խարհրդատուներն են ՀՀ ԱՆ գլխավոր մաշկաբան, պրոֆեսոր Կ.Ռ. Բաբայանը, պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանը: Ամեն շաբաթ տեղի է ունենում բաժանմունքում բուժվող հիվանդների համայց, կենտրոնի տնօրեն՝ դոցենտ Մ.Ռ. Սահակյանի գլխավորությամբ:

Մանկական բաժանմունքը հանդիսանում է Երևանում միակ մաշկային ստացիոնարը:

Բաժանմունքը հագեցած է երեխաների համար նախատեսված 4-տեղանի պալատներով:

Բաժանմունքում բուժում են ստանում մաշկային խրոնիկ հիվանդություններով տառապող երեխաներ (պսորիազ, ատոպիկ մաշկաբորբ, մանկական էկզեմա, սկլերոդերմիա, վիտիլիգո, մաշկի սնկային հիվանդություններ): Դեղորայքային բուժման հետ մեկտեղ անհարժեշտության դեպքում կատարվում են ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ: Երեխաները կարող են հոսպիտալացվել մայրերի հետ, անհրաժեշտության դեպքում մայրիկին տրվում է տեղեկանք երեխայի խնամքի կապակցությամբ: Երեխաների հոսպիտալացման համար անհրաժեշտ է ծննդյան վկայականի և երեխայի առողջության պետական հավաստագրի պատճենը:

Բաժանմունքի հիմնական խնդիրն է հիվանդների կյանքի որակի լավացումը, մաշկային հիվանդությունների սրացումների արագ հանումը, ռեմիսիայի տևողության մեծացումը, հետագա խնամքի վերաբերյալ խորհուրդների տրամադրումը:

Բաժանմունքի վարիչն է ստացիոնար պայմաններում աշխատանքի մեծ փորձ ունեցող Գ.Ա. Շաքարյանը:

 

հեռ. (+374)

 

Սեռավարակների բաժանմունք

Սեռավարակների բաժանմունքում իրականացվում է սեռավարակաների (սիֆիլիս, քլամիդիոզ, տրիքոմոնիազ, գոնորեա, սեռական հերպես, սրածայր կոնդիլոմաներ, կանդիդոզ, խառը վարակներ և այլն) համալիր ախտորոշում և բուժում՝ կիրառելով հետազոտման բարձրտեխնոլոգիական մեթոդներ և ժամանակակից բուժման սխեմաներ:

 

Պոլիկլինիկական բաժանմունք

Իրականացվում է մասնագիտացված օգնություն մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով հիվանդների պրոֆիլակտիկայի, հետազոտման, դիագնոստիկայի, բուժման և դիսպանսերիզացիայի նպատակով:

Բաժանմունքում գործում են բարձրակարգ դերմատոլոգիական (մաշկաբանական) կաբինետներ մեծահասակների և երեխաների ընդունելության համար, տղամարդկանց և կանանց վեներոլոգիական կաբինետներ, և կաբինետներ սիֆիլիսով և սնկային հիվանդություններով հիվանդների ընդունելության համար:

Պոլիկլինիկայի բաժանմունքում իրականացվում են նաև ժամանակակից կոսմետոլոգիական, սեքսոպաթոլոգիական, ուրոլոգիական, գինեկոլոգիական, կրիոթերապևտիկ, հոգեթերապևտիկ և ուլտրաձայնային հետազոտության ծառայություններ:

 

Դերմատոսկոպիա

Դերմատոսկոպիան (էպիլյումինեսցենտային մանրադիտում, դերմասկոպիա և այլն) մաշկի բորբոքային և ոչ բորբոքային, մելանոցիտային և ոչ մելանոցիտային, նախաուռուցքային, ուռուցքային, անոթային և բազմաթիվ այլ հիվանդությունների ախտորոշման ժամանակակից, ոչ ներխուժական, օպտիկական մեթոդ է, որը հնարավորություն է ընձեռում վիզուալիզացնել անզեն աչքով անտեսանելի ներվերնամաշկային և ներմաշկային կառույցները։

Ներկայումս մեթոդը կիրառվում է 100-ից ավելի երկրներում և մաշկավեներբանության, ուռուցքաբանության, բժշկական կոսմետոլոգիայի և մի շարք այլ բնագավառներում դարձել է կլինիկական ախտորոշման «ոսկե ստանդարտ»։

Իր բոլոր արժանիքներով հանդերձ, մեթոդի կլինիկական դերն ըմբռնելի ու համապարփակ է դառնում միայն հետազոտման և ախտորոշման այլ մեթոդների համալիրում։

Դերմատոսկոպիայի մեթոդը պաշտոնապես ներդրվել է ՀՀ-ում ՀՀ ԱՆ Մաշկաբանությանն և սեռավարակաբանության ԲԳԿ-ում 2015 թվականին , աշխատանքն իրագործում են արտերկրում սերտիֆիկացիոն հատուկ կատարելագործում անցած դերմատովեներոլոգները։

 Դերմատոսկոպիան իրականացվում է թվային և վիդեոդերմատոսկոպիայի ռեժիմներում, «HEINE DELTA 20+» և «Photofinder Medicam-500» տեսակի դերմատոսկոպերով:

 

Կոսմետոլոգիական ծառայություններ

Կոսմետոլոգիական ծառայություններ

  1. Մաշկային հիվանդությունների կոնսուլտացիա և բուժում
  2. Ինյեկցիոն կոսմետոլոգիա
  • Մեզոթերապիա
  • Բիորեվիտալիզացիա
  • Ուրվագծային պլաստիկա
  • Սպիների շտկում ներարկման միջոցով

      3. Էսթետիկ կոսմետոլոգիա

  • Դեմքի ատրավմատիկ մաքրում
  • Մաշկի խնամք ըստ տիպերի (չոր, ճարպոտ զգայուն)
  • Սպիտակեցնող խնամք
  • Հակատարիքային խնամք
  • Մաշկափոխանակում (մակերեսային, միջին և խորը)

      4. Ապարատային կոսմետոլոգիա

  • Ուլտրաձայնային ֆոնոֆորեզ
  • Էլեկտրոկոագուլյացիա
  • Դարսոնվալ
  • Պարաֆինոթերապիա
  • Կրիոմերսում
  • Կրիոդեստրուկցիա

      5. Ֆոտոթերապիա

  • Ֆոտոէպիլյացիա
  • Ֆոտոերիտասարդացում
  • Պիգմենտային բծերի շտկում
  • Կուպեռոզի ֆոտոթերապիա
  • Ակնեի ֆոտոթերապիա
  • Տելեանգիէկտազիաների ֆոտոթերապիա

      6. Լազերային թերապիա (511նմ և 578նմ)

  • Լազերային ֆեյս-լիֆտինգ
  • Պիգմենտային և անոթային պաթոլոգիաների հեռացում
  • Էպիթելային նորագոյացությունների հեռացում
  • Ակնեի բուժում
  • Սպիների շտկում

 

 

ֆիզիոթերապևտիկ բաժանմունք

Մաշկային և սեռկան ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման անբաժան մասն են կազմում ֆիզիոթերապևտիկ գործառույթները: Ֆիզիոթերապևտիկ բաժինը գործում է 1990 թվականից:

Բաժանմունքում կազմակերպվում են խրոնիկ մաշկային հիվանդությունների, սեռական հիվանդությունների ինչպես նաև սեռական խանգարումների  բուժում  արդիական ֆիզիոթերապևտիկ մեթոդներով, կիռառելով Ուլտրաձայնային սարքեր , շականակագեղձի Ուրոլոգիական էլեկտրոստիմուլյատոր, դարսոնվալ, էլեկտրոֆորեզ և ՊՈւՎԱ թերապիա Բոլորովին վերջերս բաժանմունքը համալրվել է նոր սարքաոերումներով:

 

Լաբորատորիա

Մանրէաբանական լաբորատորիայում կատարվում են արյան, կենսաբանական հեղուկների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մանրէաբանական հետազոտություններ՝ դասական եղանակով:

 

Կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիա

  1. Միզասեռական  քսուկների մանրադիտակային հետազոտություն
  2. Մեզի նստվածք
  3. Սպերմոգրամմա
  4. Շագանակագեղձի հյութի հետազոտություն
  5. Դժգույն տրեպոնեմայի մանրադիտակային հետազոտություն
  6. ՊՄՌ
  7. Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով
  8. Մակարդելիության ժամանակը ըստ Սուխարևի
  9. Մեզի ընդհանուր հետազոտություն
  10. Տցանկի բջիջների հայտնաբերում
  11. Էոզինոֆիլների հետազոտում բշտի հեղուկում
  12. LE  բջիջների հետազոտում
  13. Բոր
  14. Լեյշմանիոզ