+374 10 342710

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն




Տնօրինություն

Տնօրեն` դոցենտ Սահակյան Միքայել Ռաֆիկի

պաշտոնական էլ. փոստ` mikayel.sahakyan@dermasti.am

հեռ. (+374 10) 342-710

 

Փոխտնօրեն բուժ. գծով` Մկրտիչյան Արամ Մկրտիչի

պաշտոնական էլ. փոստ` aram.mkrtichyan@dermasti.am

հեռ. (+374 91) 405-369

1976թ. ընդունվել է Տարտուի պետական համալսարանի բուժական ֆակուլտետ

1982թ. Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ

1982-1983 ինտերնատուրա

1983-1986 Արթիկի ՇԿՀ-ում աշխատել է որպես մաշկավեներաբան և տեղամասային թերապևտ

1986թ. Ընդունվել է աշխատանքի հանրապետական մաշկավեներաբանական դիսպանսերի մաշկային բաժանմունք, որպես բժիշկ

1990թ. Տեղափոխվել է ֆիզիոթերապևտիկ բաժանմունք

1993թ. Տեղափոխվել է պոլիկլինիկայի բաժնի մաշկային կաբինետ

1994թ. Տեղափոխվել է Սեռավարակների բաժանմունք

1994թ. Նշանակվել է ֆիզիոթերապևտիկ բաժնի վարիչ

2008թ. Տրվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

2015թ. Նշանակվել է Մաշկաբանության և Սվ ԲԳԿ բուժ. գծով փոխտնօրեն

2015թ. Անցել է վերապատրաստում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

 

Փոխտնօրեն գիտական գծով ` Խաչիկյան Խաչիկ Մարտինի

պաշտոնական էլ. փոստ`  khachik.khachikyan@dermasti.am

հեռ. (+374 91) 406-151

Մասնագիտությունը՝ դերմատովեներոլոգ

Գիտական աստիճանը՝ բժշկական գիտությունների դոկտոր

Գիտական կոչումը՝ պրոֆեսոր

Պաշտոնը՝ ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, ՀՀ ԿԳՆ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ

Պրակտիկ գործունեությունը

1984-1990-ին աշխատել է ՀՀ ԱՆ Երևանի քաղաքային մաշկավեներաբանական դիսպանսերում` որպես կանանց սիֆիլիսի կաբինետի բժիշկ, 1990-1993-ին՝ որպես վեներաբանական բաժանմունքի վարիչ։

1993-2015-ին աշխատել է ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ-ում, որպես սեռավարակաբանության բաժանմունքի վարիչ, իսկ 2015-ից մինչև օրս՝ որպես գիտական գծով փոխտնօրեն։

Մանկավարժական գործունեությունը

1984-1993-ին աշխատել է ԵրԲԻ մաշկավեներաբանության ամբիոնում` որպես ավագ լաբորանտ, ապա՝ ասիստենտ։

1993-1997-ին ղեկավարել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ մաշկավեներաբանության դասընթացը, իսկ 1997-ին նույն ինստիտուտում հիմնադրել է դերմատովեներոլոգիայի և կոսմետոլոգիայի ամբիոնը, որը 2011-ին վերակազմավորվել է ՀՀ ԿԳՆ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի, և որը ղեկավարում է մինչև օրս։

Գիտական գործունեությունը, աշխատությունները

1990-ին պաշտպանել է թեկնածուական (ք. Մոսկվա), իսկ 2002-ին` դոկտորական (ք. Երևան) ատենախոսություն, 2003-ին ստացել է պրոֆեսորի կոչում։

Հայկական և արտասահմանյան մասնագիտական մամուլում հեղինակել է 120-ից ավելի գիտական աշխատություններ, մեկ տասնյակից ավելի ուսումնական ձեռնարկ և մենագրություն, այդ թվում՝ «Ժամանակակից վեներոլոգիա», 1-ին հատոր, Երևան, 2008 թ., «Ժամանակակից վեներոլոգիա», 2-րդ հատոր, Երևան, 2010 թ., «Արտաքին բուժման գլխավոր սկզբունքները դերմատովեներոլոգիայում և դերմատոկոսմետոլոգիայում», Երևան, 2012 թ., Ձեռքբերովի բշտային մաշկախտերի տարբերակիչ ախտորոշումը, Երևան, 2014 թ., Дифференциальная диагностика приобретенных буллезных дерматозов ”, Ереван 2014 г., «Իմունամաշկաբանություն, Երևան, 2015 թ. և այլն։

Մասնակցել է արտասահմանյան բազմաթիվ գիտաժողովների և համաժողովների։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուների։

Բժշկական կրթությունը, մասնագիտացումը և կատարելագործումները

1983-ին ավարտել է ԵՊԲԻ բուժական ֆակուլտետը։ Մասնագիտացել և կատարելագործվել է Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կիևում, Թբիլիսիում, Սիէթլում (ԱՄՆ, Վաշինգթոնի համալսարան), Թել-Ավիվում և այլն, մասնակցել արտասահմանյան բազմաթիվ գիտաժողովների և համաժողովների։

Անդամակցություն

ՀՀ ԱՆ ԱԱԻ «Գիտաբժշկական հանդես, Клиническая дерматология и венерология ” (Մոսկվա), Российский журнал кожных и венерических болезней (Մոսկվա), Վրաստանի Հանրապետության South caucasian dermatology and venereology ” (Թբիլիսի) գիտագործնական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ է։

Անդամակցում է նաև ԵՊԲՀ ՀՇԿՖ գիտական խորհրդին, ՀՀ մաշկավեներաբանների ասոցիացիային և այլն։

Պարգևները

2008-ին արժանացել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ Հոբելյանական Ոսկե Մեդալի, 2012-ին՝ ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ-ի Պատվո Մեդալի, 2015-ին՝ ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ-ի Շնորհակալագրի, 2015-ին՝ ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ-ի Պատվոգրի:

 

Կլինիկայի Ղեկավար` Բաբայան Կարեն Ռշտունու

պաշտոնական էլ. փոստ` karen.babayan@dermasti.am

հեռ. (+374 91) 408-662

1971թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (ԵրՊԲԻ):

1972թ.-ին ավարտել է ԵրՊԲԻ ինտերնատուրան մաշկավեներաբանություն մասնագիտությամբ:

1972թ.-ին ընդունվել է ԵՊԲԻ Մաշկավեներաբանության ամբիոն:

1979թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը ՍՍՀՄ Կենտրոնական մաշկավեներաբանության ինստիտուտում (ք. Մոսկվա):

1986թ.-ին նշանակվել և աշխատել է մինչև 1993թ.-ը Երևանի քաղաքային մաշկավեներաբանական դիսպանսերում, որպես գլխավոր բժիշկ, համատեղելով մաշկավեներաբանության ամբիոնի դոցենտի պաշտոնը:

1993թ.-ին Երևանի քաղաքային և Հանրապետական մաշկավեներաբանական դիսպանսերների միավորումից հետո նշանակվել է ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն և միաժամանակ ընտրվել է Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ:

2001թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզը ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում:

2002թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում:

2000թ.-ին պարգևատրվել է Մ.Հերացու մեդալով:

2010թ.-ին պարգևատրվել է ԵրՊԲՀ հոբելյանական Ոսկե կրծքանշանով:

Հեղինակ է 168 գիտական հրապարակումների, այդ թվում 5 մենագրությունների:

Հասարակական գործունեություն. Սեռավարակների դեմ պայքարի համաշխարհային միավորման (IUSTI) եվրոպական կազմակերպության վարչության անդամ, Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ:

Տիրապետում է Հայերեն, Ռուսերեն և Անգլերեն լեզուների:

 

Պոլիկլինիկայի վարիչ` Չարչյան Կարեն

պաշտոնական էլ. փոստ` karen.charchyan@dermasti.am

հեռ. (+374 93) 660-377

 

Վիճակագրական և Կազմ. Մեթոդ բաժնի Վարիչ` Հակոբյան Սահակ Աշոտի

պաշտոնական էլ. փոստ` sahak.hakobyan@dermasti.am

հեռ. (+374 93) 49 99 69

2000-2006 ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ

2006-2008 ԵՊԲՀ Մաշկաբանության և ՍՎ ամբիոնի օրդինատոր

2009-ից առ այսօր Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ, որպես բժիշկ մաշկավեներաբան

2009-2014  ԵՊԲՀ Մաշկաբանության և ՍՎ ամբիոնի ավագ լաբորանտ,

2014-ից առ այսօր ԵՊԲՀ Մաշկաբանության և ՍՎ ամբիոնի դասախոս

2008-2014 Մեդլայն կլինիկայի բժիշկ-խորհրդատու

2010-2011 N1 համալսարանական պոլիկլինիկայի բժիշկ-խորհրդատու

2016թ. Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ վիճակագրական և կազմ մեթոդ բաժնի վարիչ

Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր անդամ: