+374 10 342710

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն




Հայտարարություններ

Մայիսի 20-ը հայտարարվում է մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման օր

Վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առողջության գրավականն է
ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնը» մայիսի 20-ին հայտարարում է մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման օր:
Բժիշկ-մաշկաբանների խորհրդատվությունը կլինի անվճար, իսկ գործիքային ախտորոշման (դերմատոսկոպիա) հետազոտությունները կիրականացվեն 50% զեղչով:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել` (099) 29 03 03 հետախոսահամարով:

 «Տղամարդու Առողջություն» ՍՊԸ-ի անմիջական ջանքերով իրականացվում են 40-70 տարեկան տղամարդկանց ԱՆՎՃԱՐ հետազոտություններ միզասեռական համակարգի հիվանդությունների հայտնաբերման նպատակով` մասնավորապես շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման:

ԱՆՎՃԱՐ կատարվող հետազոտություններն են՝

• Ուրոլոգի խորհրդատվություն և բուժում 

• PSA

• Մեզի ընդհանուր քննություն

• Ուլտրաձայնային հետազոտություն

• Ուրոֆլոումետրիա

Ակցիային կարող են մասնակցել 40 - 70 տարիքի բոլոր այն տղամարդիկ, ովքեր չունեն ծանր սոմատիկ հիվանդություններ: Ծրագիրը կոչվում է «Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման սկրինինգային ծրագիր»: Այն անց է կացվում «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կոնտրոնում».

Հերթերից խուսափելու համար խնդրում ենք զանգահարել Կենտրոնի 093 34 57 00  հեռախոսահամարին նախապես հերթագրվելու նպատակով:

Մտածեք Ձեր առողջության մասին, ինչով կապահովագրեք Ձեր հարազատների հոգեկան և ֆիզիկական անդորրությունը:

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի փող. 32 շենք 1-ին հարկ 21 սենյակ