+374 10 342710

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն




Ծառայություններ

Սկզբունքային մոտեցումները.

  1. Մաշկային հիվանդների կոմպլեքսային խորացված հետազոտություն
  2. Անհատական բուժման ծրագրերի կազմում և համակարգային ու տեղային ընդունման դեղորայքների ընտրություն:
  3. Հիվանդի համար անհատական բուժման ծրագրի կազմում և իրականացում
  4. Շնորհիվ գործիքային հետազոտման մեթոդների  սուբյեկտիվ գործոնների հնարավորինս նվազեցում,

Հնարավորությունները

  1. Բարձր որակավորում ունեցող մասնագետներ
  2. Ժամանակակից լաբորատոր հնարավորություններ
  3. Դերմատոսկոպիա՝ մաշկի բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման անցավ, ոչ ինվազիվ մեթոդ, զարգացման վաղ փուլում,
  4. Անհրաժեշտության դեպքում ֆիզիոթերապևտիկ միջոցառումների անցկացում

Բաժանմունքի գիտական խորհրդատուներն են ՀՀ ԱՆ գլխավոր մաշկաբան, պրոֆեսոր Կ.Ռ. Բաբայանը, պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանը: Ամեն շաբաթ տեղի է ունենում բաժանմունքում բուժվող հիվանդների համայց, կենտրոնի տնօրեն՝ դոցենտ Մ.Ռ. Սահակյանի գլխավորությամբ:

 

Մանկական բաժանմունքը հանդիսանում է Հայաստանում  միակ մաշկային ստացիոնարը:

Բաժանմունքը հագեցած է երեխաների համար նախատեսված 4-տեղանի պալատներով:

Բաժանմունքում բուժում են ստանում մաշկային խրոնիկ հիվանդություններով տառապող երեխաներ (պսորիազ, ատոպիկ մաշկաբորբ, մանկական էկզեմա, սկլերոդերմիա, վիտիլիգո, մաշկի սնկային հիվանդություններ): Դեղորայքային բուժման հետ մեկտեղ անհարժեշտության դեպքում կատարվում են ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ: Երեխաները կարող են հոսպիտալացվել մայրերի հետ, անհրաժեշտության դեպքում մայրիկին տրվում է տեղեկանք երեխայի խնամքի կապակցությամբ:

Սեռավարակների բաժանմունք

Սեռավարակների բաժանմունքում իրականացվում է սեռավարակաների (սիֆիլիս, խլամիդիոզ, տրիքոմոնիազ, գոնորեա, սեռական հերպես, սրածայր կոնդիլոմաներ, կանդիդոզ, խառը վարակներ և այլն) համալիր ախտորոշում և բուժում՝ կիրառելով հետազոտման բարձր տեխնոլոգիական մեթոդներ և ժամանակակից բուժման սխեմաներ:

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն

Պոլիկլինիկայի բաժանմունքում իրականացվում են ժամանակակից կոսմետոլոգիական, սեքսոպաթոլոգիական, ուրոլոգիական, գինեկոլոգիական, կրիոթերապևտիկ, հոգեթերապևտիկ և ուլտրաձայնային հետազոտության և բուժման  ծառայություններ:

Ֆիզիոթերապիա

Մաշկային և սեռկան ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման անբաժան մասն են կազմում ֆիզիոթերապևտիկ գործառույթները:

Բաժանմունքում կազմակերպվում են խրոնիկ մաշկային հիվանդությունների, սեռական հիվանդությունների ինչպես նաև սեռական խանգարումների  բուժում  արդիական ֆիզիոթերապևտիկ մեթոդներով, կիռառելով Ուլտրաձայնային սարքեր , շականակագեղձի Ուրոլոգիական էլեկտրոստիմուլյատոր, դարսոնվալ, էլեկտրոֆորեզ և ՊՈւՎԱ թերապիա

Լաբորատորիա

Կենտրոնում գործում են հինգ լաբորատորիաներ՝ Մանրէաբանական, Կլինիկա-ախտորոշիչ, Կենսաքիմիական, Սնկաբանական և իմունաբանական,  որոնցում կատարվում է հիվանդությունների հայտնաբերման ողջ սպեկտորի հետազոտությունները կիռառելով արդիական մեթոդները:

Վիճակագրական և Կազմ. Մեթոդ. բաժին

Վիճակագրական և Կազմ. Մեթոդ. բաժինը ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ- ի ստորաբաժանումներից է և իրականացնում է կազմակերպչական, վիճակագրական և մեթոդական աշխատանքներին  ուղղված գործառույթներ.

Բաժինը իրականացնում է