+374 10 342710



Մեր մասին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարութան «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը» հանդիսանում է Հանրապետական և Երևանի քաղաքային մաշկավեներական դիսպանսերների իրավահաջորդը, որը կազմավորվել է 1993թ.-ին Հանրապետական և Երևանի քաղաքային մաշկավեներական դիսպանսերների միաձուլման արդյունքում: Կենտրոնը միակն է, որը հանրապետությունում իրականացնում է բժշկական մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ:

 Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են՝

Կենտրոնում այսօր գործում են հետևյալ բաժանմունքները՝ ամբուլատոր-պոլիկլինիկական, մաշկային (մեծահասակների), մաշկային (մանկական), սեռավարակների, ֆիզիոթերապևտիկ: Ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում ընդգրկված են մի շարք մասնագետներ, որոնք սպասարկում են Երևան քաղաքից և ՀՀ մարզերից ժամանած հիվանդներին հետևյալ մասնագիտություններով՝ մաշկաբանություն՝ դերմատոսկոպիկ օժանդակությամբ,  կոսմետոլոգիա, սնկաբանություն, սեռավարակաբանություն,  ուռոլոգիա, սեռաախտաբանություն, հոգեբանություն, գինեկոլոգիա, սրտաբանություն: Ախտորոշիչ համակարգը ներկայացված է հետևյալ լաբորատորիաներով՝ կլինիկա-ախտորոշիչ, իմունաբանական, մանրէաբանական, սնկաբանական, կեսաքիմիական, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտման և դերմատոսկոպիայի կաբինետներով:

Քրոնիկական մաշկախտերը, որոնք ներկայացված են բազմաթիվ նազոլոգիական միավորներով, հաճախ պահանջում են մաշկաբաններից հետևողական, երկարատև հիվանդանոցային և ամբուլատոր բուժում, ֆիզիոթերապևտիկ  միջոցառումներ և դիսպանսեր հսկողություն:

Վարակիչ մաշկախտերի և ՍՎ-ների համաճարակաբանական ուսումնասիրումը այն հիմնական լծակն է, որը նպաստում է ճշգրիտ և լիարժեք ախտորոշման և հետագա մասնագիտական բուժման կազմակերպմանը:

Մաշկաբանության և ՍՎ ԲԳ կենտրոնը իրագործում է՝

Տարեց տարի Կենտրոնի աշխատակիցների ջանքերով մարզերում, քաղաքներում և գյուղերում իրականացվող բուժական, կանխարգելիչ և լուսավորչական աշխատանքների շնորհիվ հնարավորություն է ընձեռնվել նվազեցնել սնկային զոոանտրոպոնոզ հիվանդությունների ինչպես նաև պարազիտար մաշկախտերի տարածվածությունը: