+374 10 342710

 

 

 

 

Բարի գալուստ


Ուրախ ենք ողջունելու Ձեզ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի» պաշտոնական կայքում: Շնորհակալ ենք, որ մուտք եք գործել հանրապետությունում ոլորտի բժշկական մասնագիտացված ծառայություններ իրականացնող միակ բժշկական կենտրոնի կայք: Վստահ ենք, որ կայքը հնարավորություն կընձեռի Ձեզ ստանալ անհրաժեշտ հարցերի պատասխանները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում օժանդակելու՝ կազմակերպել հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժում:

 

ՍԻՐՈՎ՝ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ 

ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության

բժշկագիտական» կենտրոնի տնօրեն, դոցենտ


Մեր ծառայությունները

դուք ապահով ձեռքերում եք

Մաշկաբանության բաժանմունք

Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի մաշկային բաժանմունքը հանդիսանում է առաջատար և միակ բուժական-ախտորոշիչ բաժանմունքը: Բաժանմունքի հիմնական գիտական գործունեությունը ուղղված է մաշկային մի շարք հիվանդությունների (մաշկի ալերգիկ հիվանդություններ,պսորիազ, էկզեմա,

կարդալ ավելին
դուք ապահով ձեռքերում եք

Սեռավարակների բաժանմունք

Սեռավարակների բաժանմունքում իրականացվում է սեռավարակաների (սիֆիլիս, քլամիդիոզ, տրիքոմոնիազ, գոնորեա, սեռական հերպես, սրածայր կոնդիլոմաներ, կանդիդոզ, խառը վարակներ և այլն) համալիր ախտորոշում և բուժում՝ կիրառելով հետազոտման բարձրտեխնոլոգիական մեթոդներ և ժամանակակից բուժման սխեմաներ:

կարդալ ավելին
դուք ապահով ձեռքերում եք

Պոլիկլինիկական բաժանմունք

Իրականացվում է մասնագիտացված օգնություն մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով հիվանդների պրոֆիլակտիկայի, հետազոտման, դիագնոստիկայի, բուժման և դիսպանսերիզացիայի նպատակով:

Բաժանմունքում գործում են բարձրակարգ դերմատոլոգիական (մաշկաբանական) կաբինետներ մեծահասակների և երեխաների ընդունելության համար, տղամարդկանց և կանանց վեներոլոգիական կաբինետներ, և կաբինետներ սիֆիլիսով և սնկային հիվանդություններով հիվանդների ընդունելության համար:

կարդալ ավելին
դուք ապահով ձեռքերում եք

Ֆիզիոթերապիայի բաժանմունք

Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման անբաժան մասն են կազմում ֆիզիոթերապևտիկ գործառույթները: Ֆիզիոթերապևտիկ բաժինը գործում է 1990 թվականից:

կարդալ ավելին
դուք ապահով ձեռքերում եք

Լաբորատորիա

Մանրէաբանական լաբորատորիայում կատարվում են արյան, կենսաբանական հեղուկների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մանրէաբանական հետազոտություններ՝ դասական եղանակով:

կարդալ ավելին
դուք ապահով ձեռքերում եք

Մանկական բաժանմունք

Մանկական բաժանմունքը հանդիսանում է Հայաստանում միակ մաշկային ստացիոնարը:

Բաժանմունքը հագեցած է երեխաների համար նախատեսված 4-տեղանի պալատներով:

կարդալ ավելին

Խաչիկ Մարտինի Խաչիկյան

մաշկավեներաբան

Գիտական աստիճանը՝ բժշկական գիտությունների դոկտոր Գիտական կոչումը՝ պրոֆեսոր Պաշտոնը՝ ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, ՀՀ ԿԳՆ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի

2008-ին արժանացել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ Հոբելյանական Ոսկե Մեդալի

Կարեն Ռշտունու Բաբայան

մաշկավեներաբան

1971թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (ԵրՊԲԻ):1972թ.-ին ավարտել է ԵրՊԲԻ ինտերնատուրան մաշկավեներաբանություն մասնագիտությամբ:

2001թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզը ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում: 2002թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում:

Արամ Մկրտիչի Մկրտիչյան

մաշկավեներաբան

1976թ. ընդունվել է Տարտուի պետական համալսարանի բուժական ֆակուլտետ: 1982թ. Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ

2008թ. Տրվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1969-1975 Երևան պետական բժշկական ինստիտուտ, բժիշկ-մանկաբույժ 1974-1975 աշխատել է I մանկական հիվանդանոցում:

2015թ-ից սեռավարակների բաժնի վարիչ: